211652_close_icon
views-count6439 դիտում article-date 22:37 11-05-2017

Հարավային Կորեայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի վարչապետի հետ

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հեռախոսազրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել հաստատել բարիդրացիական փոխհարաբերություններ ճապոնացի գործընկերոջ հետ: «Ես կցանկանայի, որ մենք` որպես երկու երկրների առաջնորդներ, ամեն ինչ անենք երկու երկրների բարեկամական հարաբերությունների համար»,- ասել է նախագահը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդները հաստատել են Հյուսսիային Կորեայի հարցերով փոխգործակցությունը խորացնելու շուրջ իրենց մտադրությունը, ինչպես նաև քննարկել են Ճապոնիա-Չինաստան-Հարավաին Կորեա եռակողմ գագաթնաժողով անցկացնելու հավանականությունը:

Նմանատիպ նյութեր