211652_close_icon
views-count2546 դիտում article-date 15:28 11-05-2017

Թուրքիան քննադատել է Գերմանիային թուրք զինվորականներին քաղաքացիական ապաստան տրամադրելու համար

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Գերմանիայի` թուրք զինվորականներին քաղաքացիական ապաստան տրամադրելու որոշումը կազդի երկու երկրների հարաբերությունների վրա: Այս մասին գրում է РИА Новости-ն: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի բազայի թուրք սպաները ապաստան էին խնդրել Գերմանիայից, քանի որ Թուրքիայում հուլիսյան հեղաշրջման փորձից հետո կորցրել էին իրենց պաշտոնները: «Մեծ ցավ ապրեցինք, երբ իմացանք, որ Գերմանիան քաղաքական ապաստան է տրամադրել մի քանի թուրք սպաների, որոնք կասկածվում են գյուլենական շարժման մեջ: Այն ժամանակ, երբ արդեն կան բոլոր ապացույցները, Գերմանիան մի քայլ է անում, որը կարող է փչացնել երկու երկրների հարաբերությունները», - ասված է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն ակնկալում է, որ Գերմանիան կվերանայի այդ որոշումը և կաջակցի իրենց Գյուլենական շարժման և ահաբեկչության դեմ պայքարի հարցում:

Նմանատիպ նյութեր