211652_close_icon
views-count2383 դիտում article-date 14:36 11-05-2017

Սի Ցզինպինը Ռուսաստան կժամանի հուլիսի սկզբին

Չինաստանում ՌԴ դեսպան Անդրեյ Դենիսովը հայտնել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պաշտոնական այցով Ռուսաստան կժամանի հուլիսի սկզբին: Այս մասին գրում է TACC-ը: Դեսպանը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սի Ցզինպինը առաջին հանդիպումը տեղի կունենա Պեկինում կայանալիք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին շրջանակներում: Նախատեսվում է, որ զրույցը կշարունակվի հուլիսի սկզբին, երբ նախագահ Սի Ցզինպինը կմեկնի Ռուսաստան:

Նմանատիպ նյութեր