211652_close_icon
views-count2535 դիտում article-date 13:57 11-05-2017

Էրդողանը մեկնում է ԱՄՆ՝ հանդիպելու Թրամփի հետ

Սիտակ Տունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ, հաղորդում է Ria Novosti-ն։ Էրդողանը Վաշինգտոն կմեկնի մայիսի 16-ին, որտեղ Սպիտակ Տանը նրան կընդունի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Ըստ գործակալության՝ հանդիպմանը քննարկվելու են ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր։ «Մայիսի 1-ին նախագահ Թրամփը կընդունի Սպիտակ Տանը նախագահ Էրդողանին։ Նրանք քննարկելու են երկկողմ հարաբերություններն ամրապնդելուն և ահաբեկչության դեմ պայքարի բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելուն առնչվող հարցեր»,-ասված է Սպիտակ Տան տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր