211652_close_icon
views-count71340 դիտում article-date 22:27 10-05-2017

Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում Subaru-ի վարորդը բախվել է էլեկտրասյանը. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Subaru մակնիշի 35 GA 049 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ Կոնյակի գործարանի հարևանությամբ, բախվել է էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Աստղիկ բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից 2-ը գտնվում են ծանր, ծայրահեղ ծանր, իսկ մեկն էլ՝ ծանր կայուն վիճակում: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի աշխատակիցները ՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները՝ վաչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Ճանապարհային ոստիկանությունը պարզել է՝ հիվանդանոց տեղափոխվածներն են Աբովյան քաղաքի բնակիչ, 28-ամյա Կորյուն Ասլանյանը, Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, 26-ամյա Վահագն Սարիբեկյանը և Երևան քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ, 31-ամյա Նորայր Նազոյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը եղել է Կ. Ասլանյանը, իսկ 3-ն էլ, Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում են Երևանում գործող ընկերություններից մեկում՝ որպես ծրագրավորող: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր