211652_close_icon
views-count4279 դիտում article-date 19:52 10-05-2017

Գրիգոր Գրիգորյան. Բրոնզե մեդալով չեմ սահմանափակվելու

«Ամեն ինչ պետք է անեմ, որ բրոնզը դառնա ոսկի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը: «Ընդհանուր մարզավիճակս շատ լավ էր եւ լավ պատրաստվել էի, որ կարողանամ հաղթել: Երկու շատ դժվար գոտեմարտ ունեցա վրացի եւ թուրք ըմբիշների հետ: Վրացու դեպքում շատ լարված էի, բայց նաեւ վստահ: Թուրք ըմբիշի հետ մրցակցությանը հոգեբանորեն շատ էի տրամադրվել, բայց չկարողացա հաղթել, ինչ-որ տեղ չստացվեց, երեւի նա ինձանից լավ էր պատրաստված: Բայց ես բրոնզով չեմ սահմանափակվելու»,- նշեց Գրիգոր Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր