211652_close_icon
views-count5946 դիտում article-date 20:28 10-05-2017

Ֆիզիկները ստեղծել են առաջին «ձգվողել» հոլոգրամը

Ամերիկացի ֆիզիկները ստեղծել են առաջին «ձգվողել» հոլոգրամը: Այն կարող է ստանալ ցանկացած ձև ձգելու միջոցով: «Մեր հոլոգրամների գունավոր տարբերակները կարող են ունենալ շատ պրակտիկ կիրառում», - ասել են Փենսիլվանիայի համալսարանի ուսանողուհի Ստեֆանիա Մալեկը և նրա գործընկերները: Առաջին հոլոգրամներն ստեղծվել են 1947 թվականին հունգարացի ֆիզիկոս Դենիս Գաբորի կողմից: Սովորաբար ձայնագրման համար օգտագործվում է լազերային ճառագայթ, որն արտացոլվում է լուսազգայուն մակերեսին: Չնայած այն հանգամանքին, որ գաղափարը գրեթե 50 տարեկան է, մինչև այսօր գիտնականներին չի հաջողվել հոլոգրամներում պահել մեկից ավելի պատկերներ: Այժմ աշխատանքներն այդ ուղղությամբ են ընթանում:

Նմանատիպ նյութեր