211652_close_icon
views-count1900 դիտում article-date 16:45 10-05-2017

Վարշավայում կայացել է Լեհաստանի հայերի երկրորդ համաժողովը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մայիսի 8-ին Վարշավայի Գյուղատնտեսության ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ Լեհաստանի հայերի երկրորդ համաժողովը, որը կազմակերպել էին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը և ՀՀ սփյուռքի նախարարությունը: Համաժողովին իր ուղերձն էր հղել Լեհաստանի Սեյմի նախագահ (մարշալեկ) Մարեկ Կուխչինսկին: Համաժողովի ներկա էր ԼՀ Սենատի անդամ Յան Մարիա Յակովսկին, ով համաժողովի մասնակիցների փոխանցեց ԼՀ Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկու ողջույնները: Համաժողովի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և ԼՀ կառավարության Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենջեյովիչը: Դեսպան Ղազարյանն իր խոսքում, մասնավորապես նշեց, որ Լեհաստանի հայ համայնքն առանձնահատուկ դեր ունի հայկական Սփյուռքում: «Դարեր շարունակ ապրելով Լեհաստանում` հայերը կարողացել մշտապես իրենց դրսևորել իբրև այդ երկրի արժանավոր քաղաքացիներ` մշտապես պահպանելով իրենց ազգային ինքնությունը: Նրանք կարողացել են հարստացնել և սերնդից սերունդ փոխանցել մեր դարավոր մշակույթն ու ավանդույթները` թողնելով արժեքավոր ժառանգություն` այն ծառայեցնելով նաև Լեհաստանի զարգացմանը և ամրապնդվելով մեր երկու ժողովուրդների փոխադարձ անկեղծ հարգանքն ու բարեկամությունը», - նշեց Էդգար Ղազարյանը։ ՀՀ դեսպանն նաև հույս հայտնեց, Լեհաստանի հայերի համաժողովը լավ հարթակ կհանդիսանա համայնքին հուզող հարցերը վեր հանելու, քննարկելու, համատեղ ուժերով դրանց լուծման ուղիները գտնելու, համայնքն ավելի կազմակերպված և միասնական դարձնելու համար: Այնուհետև, համաժողովի ընթացքում տեղի ունեցան թեմատիկ քննարկումներ: Բանախոսություններով հանդես եկան Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, Հայ Կաթողիկե եկեղեցու Վարշավայի և կենտրոնական Լեհաստանի հոգևոր հովիվ, Յուզեֆ Նաումովիչը, Գլիվիցեի Յուզեֆ Թեոդորովիչի անվան հայ համայնքի ներկայացուցիչ Բոգդան Կասպրովիչը և Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը: Համաժողովի ամփոփիչ քննարկման թեման հայապահպանության խնդիրներն էր, որը վարեց Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը։ Համաժողովի շրջանակներում Վարշավայի Գյուղատնտեսության Ազգային գրադարանի ճեմասրահում կազմակերպվել էր Լեհաստանում բնակվող հայազգի գեղանկարիչ Գրիգոր Ասլանյանի նկարների ցուցահանդեսը, ինչպես նաև Իսպանիայում բնակվող հայազգի գործիչ Արարատ Ղուկասյանի «Փնտրտունքերի ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուի լեհաստանյան շնորհանդեսը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր