211652_close_icon
views-count1338 դիտում article-date 16:37 10-05-2017

Գերմանիայի մի քանի մարզերում անցկացվում են հակաահաբեկչական գործողություններ

Գերմանիայի իրավապահները հակաահաբեկչական գործողության շրջանակներում լայնածավալ խուզարկություններ են սկսել Բավարիայում, Սաքսոնիայում, Սաքսոնիա-Անհալթում և Բեռլինում: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Խուզարկվում են երեք մեղադրյալների տներ, որոնցից երկուսը կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ, մյուսը` նրանց հետ համագործակցելու: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի Լայպցիգի քաղաքում ոստիկանությունն առնվազն երեք հոգու տուն էր խուզարկել, որոնք կասկածվում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և նրանց հետ համագործակցելու մեջ:

Նմանատիպ նյութեր