211652_close_icon
views-count2855 դիտում article-date 14:46 10-05-2017

Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի լավ են զարգանում, քան Գերմանիայի. Լավրով

Ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի լավ են ընթանում, քան Գերմանիայի: Ըստ Լավրովի` երկու հանդիպումներն է արդյունավետ են անցել: «Հաշվի առնելով, որ երկու տարբեր երկրներ են, մեր երկու տարբեր գործընկեր` արդյունքներն, իհարկե, եղել են որոշ չափով տարբեր: Թուրքիայի հետ հարաբերություններն այժմ շատ ավելի դրական տեմպով են ընթանում, քան Գերմանիայի: Թուրքիայի հետ լայնամասշտաբ ծրագրեր կան»: Նա հավելել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների մնացած ասպեկտները շարունակական են լինելու:

Նմանատիպ նյութեր