211652_close_icon
views-count2526 դիտում article-date 15:12 10-05-2017

Ռուսաստանն առաջվա նման Եվրոպայի աշակերտը չէ. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Եվրոպան, որը հանդես է գալիս, նրա խոսքով, ուսուցչուհու դերում, վերջապես կհասկանա, որ Ռուսաստանի հետ «աշակերտ-ուսուցիչ» հարաբերությունները վաղուց անցել են։ Այսկերպ է ՌԴ ԱԳ նախարարը մեկնաբանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Սոչի կատարած այցելության և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա բանակցությունների արդյունքները։ «Անշուշտ, Անգելա Մերկելի այցը բավականին տպավորիչ էր. դա վերջին տարիներին իր առաջին այցն էր Ռուսաստան, և զրույցն էլ անցել է կառուցողական ու գործնական ոճով, առանց մեկմեկու որևէ շեշտադրումներ անելու»,-ասել է Լավրովը և հավելել, որ վաղուց են անցել Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունները «ուսուցիչ-աշակերտ» կարգավիճակում։

Նմանատիպ նյութեր