211652_close_icon
views-count33248 դիտում article-date 11:26 10-05-2017

Լարված իրավիճակ Երևանում. Նորագավիթ թաղամասի բնակիչները պնդում են, որ իրենց տրված խոստումները չեն կատարվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն երկար ժամանակ է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի 1-ին փակուղու հարակից տարածքը, որտեղ խոսք էին տվել կառուցել երեխաների համար խաղահրապարակ, այդպես էլ կիսատ է մնացել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հյուսիս-Հարավ» ճանապարհը կառուցելիս այդտեղ եղած տների մի մասը կամուրջ գցելու համար քանդվել է, սակայն բնակիչներին տրվել է փոխհատուցում և խոստում, որ այդքան փոշուն և ձայներին դիմանալու համար կառուցվելու է խաղահրապարակ, որի կարիքը տեղի բնակիչները շատ ունեն: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները ասում էին, որ խոստումը կատարվել է մասնակի և այն տեղը, որտեղ էլ պետք էր ֆուտբոլի փոքրիկ դաշտ լիներ, հայտնվել է մեկը, ով չի թողնում՝ ասելով, թե դա իր հողն է, այն դեպքում, երբ ինքը այդ հողի դիմաց փոխհատուցում է ստացել: Բնակիչներն ասացին նաև, որ դիմել են քաղաքապետարան, սակայն ապարդյուն և այժմ գոնե այս կերպ խնդրում են կատարել իրենց տրված խոստումները: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր