211652_close_icon
views-count1978 դիտում article-date 11:39 10-05-2017

Հարավային Կորեան նոր նախագահ ունի

Հարավային Կորեայում կայացած վաղաժամկետ ընտրությունների արդյունքներով այդ երկրի նախագահ է ընտրվել «Տոբուրո» դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու, 64-ամյա Մուն Չժե Ինը, հաղորդում է BBC-ն։ Վերջինիս օգտին քվեարկել է ընտրողների 41 տոկոսը։ Նախագահի լիազորությունները պաշտոնապես ստանձնելու արարողության ժամանակ նա հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Փհենյան՝ Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում վաղաժամկետ ընտրությունների անցկացումը պայմանավորված էր նախկին նախագահ Պակ Կին Խեի՝ կոռուպցիոն մեծ սկանդալում հայտնվելուց և նրա պատոնանկությունից հետո։ Վերջինիս դեմ մի շարք մեղադրանքներ են առաջադրվել ոչ միայն կոռուպցիայի, այլ նաև նախագահի լիազորությունները չարաշահելու, պետական գաղտնիք բացահայտելու և շորթում կատարելու համար։

Նմանատիպ նյութեր