211652_close_icon
views-count43866 դիտում article-date 10:16 10-05-2017

Ավտովթար Արարատի մարզում. Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. ավտոմեքենաների անվահեծանները կոտրվել են, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում, բախվել են 40-ամյա Լայերտ Գրիգորյանի վարած Opel 32 ՍՍ 653 համարանիշի և 42-ամյա Աշոտ Մնացականյանի վարած Mercedes մակնիշի 72 GG 700 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայակն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Դավիթ Արշակյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Արարատի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գրիգոր Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացւցիչները։ Mercedes-ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա սթափ է եղել։ Հետաքննիչի հանձնարակաանով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր