211652_close_icon
views-count50650 դիտում article-date 21:18 09-05-2017

«Գիշերային գայլերը» ծպտված մտել են Վրաստան, ծաղիկ դրել Անհայտ զինվորի հուշարձանին

Մայիսի 9-ին Թբիլիսիի Վակե թաղամասի Հաղթանակի զբոսայգի են այցելել ռուսական «Գիշերային գայլեր» խմբի բայքերները: Այս մասին հայտնում է aliq.ge-ն: «Գիշերային գայլերը» ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին: Իսկ լրագրողների հետ զրույցում նրանք հայտարարել են, թե Թբիլիսի են ժամանել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը նշելու նպատակով: Վրաստանի «Օկուպացացված տարածքների մասին» օրենքը խախտելու վերաբերյալ հարցին ի պատասխան խմբի անդամներից մեկը նշել է, որ սահմանը հատելիս իրենց մոտ ոչ մի խախտում չի արձանագրվել: Վրաստանի ՆԳՆ-ի պարզաբանմամբ՝ Վրաստանի սահմանային անցակետերում ոստիկանությունը երկիր մուտք գործելու թույլատվություն չի տվել «Գիշերային գայլեր» խմբի ներկայացուցիչներին։ «Մայիսի սկզբից մինչ օրս «Գիշերային գայլերի» ավելի քան 100 մոտոցիկլիստներ իրավունք չեն ստացել մուտք գործել Վրաստան: Որոշ բայքերներ, սակայն, կարողացել են մուտք գործել Վրաստան առանց տարբերանշանների»,- նշվում է Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր