211652_close_icon
views-count7665 դիտում article-date 22:55 09-05-2017

Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 72-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Բելգիայում

Մայիսի 9-ին Բրյուսելում տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 72-ամյակին նվիրված հիշատակի միջոցառում, որի ընթացքում մասնակիցները ծաղկեպսակներ զետեղեցին Բելգիայի ազատագրման համար զոհված խորհրդային բանակի զինվորների և բելգիական դիմադրության մասնակիցների հուշակոթողներին: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Բրյուսելի քաղաքապետարանի և Բրյուսելում գործող դիվանագիտական առաքելությունների մի քանի տասնյակ ղեկավարներ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ: Միջոցառմանը մասնակցեցին Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր