211652_close_icon
views-count24957 դիտում article-date 19:54 09-05-2017

Խոշոր պայթյուն Նուբարաշենում. գազաբալոնի պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել. կան վիրավորներ, որից մեկի վիճակը ծանր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ԱԻՆ-ում մայիսի 8-ին, ժամը 22:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցի տներից մեկում լսվել է պայթյունի ձայն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը եւ երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Պարզվել է, որ տներից մեկի խոհանոցում տեղի է ունեցել 5 կգ-ոց գազի բալոնից արտահոսք՝ բռնկմամբ և պայթյունով: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է երկու բազկաթոռ՝ մասնակի: Պայթյունի հետեւանքով փլուզվել է խոհանոցի արտաքին պատը (12 քմ) և կախովի առաստաղից՝ 9 քմ հատված: 53-ամյա Ա. Ա.-ն եւ 59-ամյա Ս. Ս.-ն տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն», ուր մեկնել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի գլխավորությամբ: Բժիշկներն Ա. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս. Ս.-ինը՝ ծանր: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր