211652_close_icon
views-count4165 դիտում article-date 16:17 09-05-2017

Իսրայելի ԱԳՆ-ն պարզաբանման է կանչել Թուրքիայի դեսպանին

Իսրայելլի ԱԳ նախարարությունը Իսրայելում Թուրքիայի դեսպան Քեմալ Օքեմին պարզաբանումներ տալու համար կանչել է գերատեսչություն. Պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն է եղել, գրում է Jerusalem Post թերթը։ Նախօրեին Էրդողանը կոչ էր արել մուսուլմաններին «որքան հնարավոր է, հաճախակի այցելել Ալ-Աքսայի մզկիթը, քանի որ, ըստ նրա, այդ տարածքը գտնվում է Իսրայելի օկուպացման ներքո և դա վիրավորում է մուսուլմանական աշխարհին»։ Բացի այդ, Էրդողանը քննադատել է Իսրայելի իշխանությունների կողմից մշակված օրինագիծը, որն արգելում է ուշ երեկոյան և առավոտ վաղ ավանդական նամազի կանչել մուսուլմաններին։ .

Նմանատիպ նյութեր