211652_close_icon
views-count5556 դիտում article-date 16:03 09-05-2017

Իրանում հանքավայրի պայթյունի ու փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է. հայտնաբերվել է ևս 7 դի

Իրանում օրեր առաջ ածխհի հանքում տեղի ունեցած խոշոր պայթյունի ու փլուզման հետևանքով մահացածների թիվը հասել է 42-ի։ Այդ մասին հայտնում է SBS-ը։ Որոնողափրկարարական աշխատանքների շրջանակներում հայտնաբերվել է ևս 7 հանքափորի դի։ Դրանք ուղարկվել են փորձաքննության՝ պարզելու ինքնությունը։ Տեղի իշխանության ներկայացուցիչ Գոլեսթան Ռեզա Մորովաթի խոսքով՝ հանքում, ամենայն հավանականությամբ, դեռ 1 հանքափոր է մնացել։ Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 3-ին, ինչի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ էր հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին։

Նմանատիպ նյութեր