211652_close_icon
views-count10461 դիտում article-date 15:23 09-05-2017

Ալավերդիում նշեցին մայիսյան փառավոր հաղթանակների տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 9-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տոնական տրամադրություն էր մայիսյան մեծ տոների կապակցությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախ՝ Սանահին Կայարան թաղամասում Հայրենական պատերազմի հերոսների հուշարձանի մոտ բացվեց հուշատախտակ, որը նվիրված էր Աշխարհաբեկ Ղազարյանի հիշատակին, ով Հայրենական մեծ պատերազմի մասնակից է եղել և ում 1945 թվականի փետրվարի 27-ին ԱՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։ Միջոցառմանը ներկա էին Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ, Ալավերդու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանը, Թումանյանի զինկոմի աշխատակիցներ՝ զինկոմ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև հասարակ քաղաքացիներ։ Ներկաները հարգեցին Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակը՝ ծաղիկներ ու ծաղկեպսակ խոնարհելով հուշարձանին, ինչից հետո տոնական միջոցառում տեղի ունեցավ Ալավերդու մշակույթի կենտրոնում։ Կայացավ համերգ՝ քաղաքում գործող երգի ու պարի տարբեր խմբերի մասնակցությամբ։ Քաղաքապետ Կ. Փարեմուզյանը շնորհավորեց բոլորին՝ եռատոնի կապակցությամբ և Հայրենական մեծ պատերազմի 3 վետերանների դրամական պարգև հանձնեց։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 234+
234+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր