211652_close_icon
views-count30195 դիտում article-date 10:40 09-05-2017

Աշտարակի ոստիկաններն ու Աշտարակի քաղաքապետարանը հարգանքի տուրք մատուցեցին հերոսների հուշակոթողին. «Այս հաղթանակները ձեր ձեռագիրն է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման 25-ամյակի առթիվ Արցախյան պատերազմի հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց նաև Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշտարակ քաղաքի հերոսների անունը կրող անմար կրակի հուշակոթողի մոտ ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները՝ Արագածոտնի մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի և Աշտարակի ոստիկանության պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։ Ծաղիկներ խոնարհեցին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները։ Միջոցառմանը ներկա էին նաև Երկրապահ Կամավորական Միության Աշտարակի եռասերունդ սաները, ինչպես նաև Աշտարակի քաղաքապետարանի ողջ անձնակազմը՝ քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի գլխավորությամբ։ Ծաղիկներ խոնարհելուց հետ բոլորը մեկմեկու շնորհավորում էին և ասում, որ այսօր հպարտության օր է. «Մենք բոլորս հպարտացել ու հպարտանալու ենք Արցախյան պատերազմի հաղթանակներով, հերոսներով և այս պահին սահմաններն անառիկ պահող սպաներով ու զինվորներով։ Հավերժ փառք ենք տալիս Արցախյան պատերազմի զոհված հերոսներին ու ասում՝ մենք Ձեզ բացակա չենք դնի։ Այս հաղթանակը, որ սերնդե սերունդ պետք է պահենք, Ձեր ձեռագիրն է»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 218+
218+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր