211652_close_icon
views-count175908 դիտում article-date 20:55 08-05-2017

Ողբերգական դեպք Արցախի Հանրապետությունում. զինվորական ՈՒԱԶ-315195»-ը ընկել է ջրամբարը. 3 զինվոր ջրահեղձ է եղել. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն է ընկել ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենան: Դժբախտաբար, վարորդն ու 2 ուղևորները ջրահեղձ են եղել: Ջրահեղձ եղածներից 2-ի դիերը ժամը 20:00-ի դրությամբ դուրս են բերվել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ջրահեղձ եղածները ժամկետային զինծառայողներ են: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պատկան մարմիններից պարզել ջրահեղձ եղած զինվորների ինքնությունը: *** 23:15 Քիչ առաջ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև. [color=#EF2929] «Մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ըստ նախնական տվյալների, ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Ռուբեն Մնացականյանի ճակատագիրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են:[/color] Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:

Նմանատիպ նյութեր