211652_close_icon
views-count2460 դիտում article-date 16:24 08-05-2017

Սիրիան դեմ է հանդես եկել անվտանգության գոտիներում ՄԱԿ-ի ներկայացուցչական առաքելությանը

Սիրիայի իշխանությունները չեն կիսել Սիրիայի տարածքում ստեղծված անվտանգության գոտիներում ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելու գաղափարը, ինչի մասին նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել Աստանայում կայացած բանակցությունների ժամանակ։ Այդ մասին հաղորդում է Interfax-ը; Սիրիայի արտաքին գործերի նախարար վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ Դամասկոսը համաձայն չէ նման համաձայնարի կնքմանը։ Նախարարն ընդգծել է, որ ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կառույցի ուժերը չպետք է զինված ոստիկանության դերակատարում ունենան նշված գոտիներում։

Նմանատիպ նյութեր