211652_close_icon
views-count9103 դիտում article-date 16:11 08-05-2017

Տեղի ունեցավ Վբեթի նոր` Չինգաչունգ խաղի շնորհանդեսը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մանկության խաղերը վերադառնում են Վբեթի հետ...Չինգաչունգ խաղացել են բոլորը, դա այն քիչ խաղերից մեկն է, որը հարազատ է և մեծերին, և փոքրերին: Չինգաչունգը շատ գիտելիք կամ բարձր մտավոր կարողություն չի պահանջում: Ուղղակի պետք է տեղափոխվել մանկություն և խաղալ հաճույքի համար: Վբեթը, հավատարիմ մնալով հաճախորդներին հաճելի ու հետաքրքիր խաղեր առաջարկելու իր քաղաքականությանը, հանրությանը ներկայացրեց շատերի մանկության սիրված խաղը` Չինգաչունգը: Խաղի շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 6-ին, Կամի ակումբում: Նշենք, որ օնլայն խաղի մասնակիցները միմյանց դեմ մրցում են ընտրելով հայկական շոու-բիզնեսի ճանաչված մարդկանց, որոնց կերպարներով էլ կատարում են նախընտրած քայլերը: Շնորհանդեսին ներկայացվեց օնլայն Չինգաչունգ խաղալու կանոնները, որոնք շատ պարզ էին: Ընտրում ես կերպար, սպասում ես հակառակորդին և սկսում խաղալ: Եվ այդ աստղերը, ովքեր հրավիրված էին խաղի շնորհանդեսին, բոլոր հյուրերի ու հանդիսատեսների ներկայությամբ բեմում հերթով մրցեցին միմյանց դեմ: Կենդանի տարբերակով Չինգաչունգ խաղացին` Հովհաննես Ազոյանը, Լուլուն, Արսեն Գրիգորյանը, Զառան, Արամ Չախոյանը, Գոռ Հարությունյանը, DJ Serjo-ն, Ժակ Պապիկյանը և այլոք: Պարտվողը տեղի զիջում էր հաջորդ մասնակցին: Եվ այսպես շարունակաբար հաղթանակներ տանելով եզրափակիչ անցավ Գոռ Հարությունյանը, ով վերջին հանդիպումն անցկացրեց Վբեթ ընկերության գլխավոր տնօրեն Հարություն Համբարձումյանի հետ և… հաղթեց` դառնալով Չինգաչունգ խաղի առաջին չեմպիոնը: Հաղթողին մրցանակը հանձնեց հենց Հարություն Համբարձումյանը, ով շնորհավորական խոսքում ասաց, որ շատ ուրախ է, որ այս խաղն ընդունվել է հանրության կողմից և մեծ հավանության է արժանացել, և Վբեթը կրկին դիմում է մասնակիցներին` խաղալ հաճույքի և լավ ժամանցի համար: Միջոցառումն անցավ ուրախ երաժշտության ու բարձր տրամադրության մթնոլորտում: Չինգաչունգն այլևս հասանելի է բոլորին և ամենուր` ճչանաչելով հեռավորություն և տարիք: Շնորհանդեսի նկարները կարող եք դիտել [url=https://web.facebook.com/VivaroNews/photos/?tab=album&album_id=647975925408446&_rdc=1&_rdr]այստեղ[/url]: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր