211652_close_icon
views-count2959 դիտում article-date 15:58 08-05-2017

Գերմանիան խոստացել է քննարկել Սիրիա և Իրաք ՆԱՏՕ-ի զորք ուղարկելու մասին ԱՄՆ-ի առաջարկը

Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը խոստացել է քննարկել Սիրիայում և Իրաքում ՆԱՏՕ-ի ուժեր ուղարկելու մասին ԱՄՆ-ի առաջարկը։ Այդ մասին հայտնում է TASS գործակալությունը։ Գերատեսչության ներկայացուցիչը ընդգծել է, որ ավելի վաղ Բեռլինը դեմ էր հանդես եկել այդ առաջարկին։ «Այժմ իրադրությունն այլ է ոչ միայն ԱՄՆ-ի նոր վարչակազմի, այլ նաև Սիրիայում և Իրաքում իրավիճակի փոփոխությամբ»,-ասել է Շեֆերը։ Նա հավելել է, որ այդ հարցով որոշումը կկայացվի մայիսի 25-ին Բրյուսելում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։

Նմանատիպ նյութեր