211652_close_icon
views-count2773 դիտում article-date 10:52 08-05-2017

Իրանի պաշտպանության նախարարը սպառնալիքներ է հնչեցրել Սաուդյան Արաբիայի հասցեին

Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը նախազգուշացրել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին, որ Թեհրանը չի վնասի միայն մուսուլմանների սրբավայր Մեքքան ու Մեդինան, եթե Էր-Ռիյադը ոչ խելամիտ քայլեր սկսի անել Իրանի նկատմամբ, հաղորդում է Tasnim-ը։ «Մենք նրանց խորհուրդ ենք տալիս չհիմարանալ, սակայն, եթե որևէ չմտածված քայլ անեն, ապա ոչ մի կանգուն բան չենք թողնի, բացի Մեքքայից ու Մեդինայից»,-ասել է իրանցի նախարարը։ Հայտարարությունը Դեհղանն արել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի տեղակալ, թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը հայտարարել է, որ իսլամական աշխարհը տնօրինելու Իրանի ցանկությունը խոչընդոտ է հանդիսանում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։ Ըստ բեն Սալմանի՝ Իրանը ձգտում է ձեռքը դնել Սաուդյան Արաբիայի սրբավայրերի Քաաբի և Մեքքայի վրա։

Նմանատիպ նյութեր