211652_close_icon
views-count39455 դիտում article-date 09:54 08-05-2017

Ճանապարհային ոստիկանությունում քննարկվեց անչափահասների ճանապարհային երթևեկության անվտանգությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 5-ին Ճանապարհային ոստիկանությունում անցկացվեց «Հետիոտնի և ուղևորի հիմնական պարտականությունները» խորագրով հանդիպում-զրույց: Միջոցառմանը մասնակցում էին Ճանապարհային ոստիկանության ծառայողներ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային բաժինների անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվ օգտատերեր, լրատվամիջոցներ: ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին Ճանապարհային ոստիկանության հայտարարությանն արձագանքելու և միջոցառմանը մասնակցելու համար: Նաև նշեց, որ ոստիկանությունը պատրաստ է քննարկելու համատեղ միջոցառումների ցանկացած նախագիծ և կյանքի կոչել հետաքրքիր առաջարկներն ու մտահաղացումները: Օրվա թեման անչափահասների ճանապարհային երթևեկության անվտանգությունն էր: Նրանցից շատերն արդեն ինքնուրույն են դպրոց գնում, ինքնուրույն փողոց հատում, բայց չգիտեն հոտիոտնի և ուղևորի պարտականությունները: Ճանապարհային ոստիկանության առաջարկությամբ` մայիսի 11-ին, այս անգամ ոստիկանների հետ, դպրոց մեկնելու պատրաստակամություն են հայտնել նաև խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ: 2015 թվականի համեմատությամբ 2016 թվականին ճանապարհային պատահարների թիվը նվազել է 196-ով, զոհերի թիվը` 80-ով, վիրավորներին`286-ով: Եթե 2015 թվականին պատահարների հետևանքով զոհվել էր 10, վիրավորվել`367 անչափահաս, ապա 2016 թվականին պատահարների թիվը նվազել է 71-ով, զոհերինը`7-ով: Ա. Խաչատրյանն ընդգծեց, որ նշված թվերը նվազել են նաև քաղաքացի-ոստիկանություն ակտիվ համագործակցության շնորհիվ: Դպրոցականների հետ հանդիպման կապակցությամբ քննարկվեցին որոշ կազմակերպչական հարցեր: Միջոցառման մասնակիցներին տրվեցին քաղվածքներ, որտեղ նշված էին, թե որոնք են հետիոտնի և ուղևորի հիմնական պարտականությունները, նաև կրթության և գիտության նախարարության հետ համաձայնեցրած 50 դպրոցականնեի ցանկն ու հասցեները: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+

Նմանատիպ նյութեր