211652_close_icon
views-count31405 դիտում article-date 11:45 08-05-2017

Շղթայական ավտովթար Արմավիր քաղաքում. բախվել է 4 ավտոմեքենա. եթե ոստիկաններն օպերատիվ չգործեին, այն վերածվելու էր ծեծկռտուքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արմավիր քաղաքից դեպի Քարակերտ տանող ճանապարհահատվածում՝ Արմավիրի կամրջի վրա, բախվել են Porsche Cayenne մակնիշի 96 VU 969 համարանիշի, ВАЗ 2101 մակնիշի 31 US 564 համարանիշի, Nissan March մակնիշի 35 AG 065 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն վարորդները վթարի մեջ մեղադրում էին միմյանց, և եթե ճանապարհային ոստիկաններն ու Արմավիրի ոստիկանության բաժնի օպերատիվ խումբն օպերատիվորեն չժամանեին դեպքի վայր, այն վերածվելու էր ծեծկռտուքի, իսկ ավտոմեքենաներից Porsche Cayenne-ն ու Nissan March-ը կամրջի վրայից չեն ընկել, քանի որ բախվել են կամրջի վրա տեղադրված երկաթե արգելապատնեշին։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արմավիրի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է նաև հետաքննչական խումբը։ Տեղում աշխատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։ Օպերատիվ են գործել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր