211652_close_icon
views-count158492 դիտում article-date 23:54 07-05-2017

Արտակարգ դեպք Երևանում. ՀՀ ՊՆ աշխատակիցները «Արեւելյան խոհանոց»-ի մոտ ծեծի են ենթարկել ճանապարհային ոստիկաններին. Վերջինները տեղափոխվել են հիվանդանոց

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]- ի տեղեկություններով այսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00 -ից 19:30-ը ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող «Արեւելյան խոհանոց»-ի դիմաց մի խումբ զինվորականներ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանության երկու աշխատակիցների: Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության աշխատակիցները՝ ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արամյանց բժշկական կենտրոն, ծառայում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ ավագ տեսուչներ 38-ամյա Արտակ Սարգսյանն ու 32-ամյա Զորաբ Գալստյանն են: Գ. Շամշյանի տեղեկություներով ոստիկաններին ծեծի ենթարկողները ՀՀ Պաշտպանության նախարարության աշխատակիցներ են եղել, որոնց մեջ կան նաև սպաներ, դասակի հրամանատար և նրանք այնքան ինքնավստահ են եղել իրենց անպատժելության վրա, որ դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների նկատմամբ էլ են ցուցաբերել անհարգալից վերաբերմունք: Գ. Շամշյանի տեղեկություններով փաստի առթիվ զբաղվում է զինվորական դատախազությունը:

Նմանատիպ նյութեր