211652_close_icon
views-count18142 դիտում article-date 22:45 07-05-2017

Երբվանի՞ց է մայիսի 9-ը նշվում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի օր, և ե՞րբ է ստորագրվել կապիտուլյացիան

1945թ-ի ապրիլի 30-ին` մինչ ինքնասպանություն գործելը Ադոլֆ Հիտլերը նշանակել է ադմիրալ Կառլ Դյոնիցին իր իրավահաջորդը: Իրադարձությունները սակայն շատ արագ էին զարգանում. մայիսի 2-ին Բեռլինը հանձնվեց, իսկ երեք օր անց տեղի ունեցավ գերմանական զորքերի կապիտուլիացիան հարավային Գերմանիայում, Տիրոլում, արևմտյան Ավստրիայում, Դանիայում և Հոլանդիայում: Մայիսի 7-ին գիշերը` եվրոպական ժամանակով ժամը 2:41 Ֆրանսիայի Ռեյմս քաղաքում Դաշնակից էքսպեդիցիոն ուժերի գլխավոր շտաբում ստորագրվել է Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի մասին ակտը: Գերմանացիների կողմից անվերապահ կապիտուլյացիայի մասին ակտը ստորագրեց գեներալ Ալֆրեդ Յոդլը (գործելով Դյոնիցի լիազորությամբ), գերմանական պատվիրակության կազմում էին գեներալ Վիլհելմ Օքսենյուսը և Հանս-Գեորգ ֆոն Ֆրիդեբուրգը: Կապիտուլյացիայի ակտի տակ որպես ներկաներ ստորագրել է ԱՄՆ գեներալ Ուոլթեր Բեդել Սմիթը՝ Դաշնակիցների անունից, ԽՍՀՄ գեներալ Իվան Սուսլոպարովը սովետական բարձրագույն հրամանատարության անունից, ինչպես նաև՝ որպես վկա ստորագրել է Ֆրանսիայի գեներալ Ֆրանսուա Սևեզը: [img]http://shamshyan.com/ups/images/0422235001494179829446016.jpg[/img] Գերմանիայի կապիտուլյացիայի ակտի բնօրինակը [img]http://shamshyan.com/ups/images/0621926001494179846888779.jpg[/img] Այս կապիտուլյացիայի ակտը ուժի մեջ էր մտնում 1945թ. մայիսի 8-ին եվրոպական ժամանակով ժամը 23-ին: Կապիտուլյացիայի ակտի ստորագրումից մի քանի ժամ անց, մայիսի 8-ի առավոտյան Ստալինը կարգադրում է սովետական հարամանատարությանը, որպեսզի Գերմանիան սեպարատ կապիտուլյացիայի ակտ ստորագրի սովետական կողմի ներկայությամբ: Եվ գերմանական գեներալ Կեյտելը սովետական հրամանատարության լիազոր ներկայացուցչի ներկայությամբ մայիսի 8-ին եվրոպական ժամանակով ժամը 22:43-ին ստորագրում է ևս մեկ անվերապահ կապիտուլյացիայի մասին ակտ, որն ուժի մեջ է մտնում ժամը 23-ին (Մոսկվայի ժամանակով՝ մայիսի 9-ին ժամը 1-ին): Այս պատճառով հաղթանակի օրը արևմտյան Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում նշվում է մայիսի 8-ին, իսկ արևելյան Եվրոպայի երկրներում և Ռուսաստանում՝ մայիսի 9-ին: Մայիսի 9-ը հետխորհրդային երկրներից չեն նշում մերձբալթյան երկրները՝ Լիտվան, Լատվիան, Էստոնիան: 1945թ. մայիսի 9-ին Մոսկվայում հաղթական հրավառություն է կազմակերպվում: Իսկ հունիսի 24-ին՝ հաղթական շքերթ: Մայիսի 9-ը Ռուսաստանում ոչ աշխատանքային օր է հայտարարվում 1945թ., սակայն երկու տարի անց հայտարարվում աշխատանքային: Փոխարենը ոչ աշխատանքային օր է հայտարարվում Նոր տարին՝ հունվարի 1-ը: Մինչև 1965թ. հաղթանակի օրը չի նշվել, այդ օրը տոնական հրապարակային միջոցառումներ չեն կազմակերպվել: Միայն 1955թ. տոնական զվարճալի հավաքներ են կազմակերպվել խորհրդային հանրապետությունների մայրաքաղաքների կենտրոնական զբոսայգիներում, իսկ երեկոյան խփվել է տոնական հրավառություն: Մայիսի 9-ը Ռուսաստանում կրկին ոչ աշխատանքային է հայտարարվել և նշվել որպես տոն 1965թ-ից:

Նմանատիպ նյութեր