211652_close_icon
views-count6919 դիտում article-date 21:37 07-05-2017

Ազատ է արձակվել նիգերացի 82 աշակերտուհի, որոնք երեք տարի առաջ առևանգվել էին «Բոկո հարամ» իսլամիստական խմբավորման կողմից

Նիգերիայում ազատ է արձակվել 82 աշակերտուհի, որոնք առևանգվել էին «Բոկո հարամ» իսլամիստական խմբավորման կողմից երեք տարի առաջ: Երկար բանակցություններից հետո իշխանությանը հաջողվել է նրանց փոխանակել մի քանի ձերբակալված զինյալների հետ: Այդ մասին հայտնում է ռուսական euronews-ը: Հիշեցնենք, որ Չիբոկ քաղաքից 276 աղջիկներ էին առևանգվել 2014 թվականի ապրիլին: Նրանցից 57-ին հաջողվել էր փախչել: Հայտնի է, որ աղջիկներին վաճառում էին որպես ստրուկ, կամ բռնի կերպով ամուսնացնում:

Նմանատիպ նյութեր