211652_close_icon
views-count6956 դիտում article-date 21:06 07-05-2017

Իտալիայի Դեմոկրատական կուսակցությունը նոր ղեկավար է ընտրել

Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռանցին կրկին դարձել է Դեմոկրատական կուսակցության ղեկավար: Նրա առաջադրումը հաստատված է Ազգային ժողովի կողմից: Իր ելույթում քաղաքական գործիչը նշել է, որ լիովին գոհ է ներկայիս կառավարության աշխատանքից: Այդ մասին հայտնում է ռուսական euronews-ը: «Մենք վստահ ասում ենք, որ Դեմոկրատական կուսակցության անդամներից և ոչ մեկը կասկածի տակ չի դրել և չի դնի երկրին ծառայելու մեր պատրաստակամությունը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Դեմոկրատական կուսակցությանը նոր ղեկավար ընտրեց: Ռենցին հավաքեց մոտ 70 տոկոս ձայն:

Նմանատիպ նյութեր