211652_close_icon
views-count4733 դիտում article-date 19:52 07-05-2017

Ֆրանսիայի նախագահական ընտրություններն ընթանում են անվտանգության ուժեղացված պայմաններում

Ֆրանսիայի նախագահական ընտրություններն ընթանում են անվտանգության ուժեղացված պայմաններում: Այդ մասին գրում է ТАСС-ը: Երկրի ներքին գործերի նախարար Մաթիաս Ֆեկլը հայտնել է , որ ոստիկանությանը լրացուցիչ հանձնարարականներ են տրամադրվել առավելագույն անվտանգության պայմաններում քվեարկությունն ապահովելու համար: Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքում կարգի պահպանությանը հսկելու է ավելի քան 50 հազար ոստիկան: Մոտ 12 հազար ոստիկան և զինվորական էլ երկրի մայրաքաղաքում է կարգը պահպանում : Ավելի քան 500 ընտրատեղամասում ուժեղացվել է հսկողությունը: Քաղաքի կենտրոնական թաղամասերում ընտրական հանձնաժողովների մուտքի մոտ հսկում են իրավապահ մարմինների և մասնավոր անվտանգության ընկերությունների աշխատակիցները, որոնք մետաղական դետեկտորների օգնությամբ զննում են տեղամաս մտնողներին:

Նմանատիպ նյութեր