211652_close_icon
views-count3447 դիտում article-date 10:50 07-05-2017

Ֆրանսիայում այսօր մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը

Ֆրանսիայում այսօր՝ մայիսի 7-ին, վաղ առավոտյան մեկնարկել են նախագահական ընտրությունները: 2-րդ փուլի անցկացման համար տեղական ժամանակով ժամը 8-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը։ Նշենք, որ 2-րդ փուլում իրար հետ կմրցեն «Ազգային ճակատ» կուսակցության ներկայացուցիչ Մարին Լե Պենը և «Առաջ» կուսակցության ներկայացուցիչ, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նապարար Էմանուել Մակրոնը: Ընտրությունների խաղաղ ընթացքը կապահովեն 50 հազար ոստիկաններ։ Հիշեցնենք, որ ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 23-ին։

Նմանատիպ նյութեր