211652_close_icon
views-count18480 դիտում article-date 20:19 06-05-2017

Սահմանամերձ Նոյեմբերյան համայնքում Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումը ապացույցն էր այն բանի, որ Հայաստանի սահմաններում ապրողները անկախ տարիքից և սեռից բոլորը զինվոր ու սպա են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 6-ին, Նոյեմբերյանի հիմնական դպրոցում, 3-րդ դասարանցիների և դասվար Լիանա Ղարաքեշիշյանի կողմից կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ նվիրված Շուշիի ազատագրման 25- ամյակին: Փոքրիկների շուրթերից հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, որոնք ընդմիջվում էին խրոխտ երգերով ու պարերով : Միջոցոցառմանը ներկա էին Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը, տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, դպրոցի տնօրեն Փարսադան Ալեքսանյանը, պատերազմի մասնակիցներ, զինվորականներ, ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ: Միջոցառման ժամանակ մեծարվեցին և շնորհակալագրեր հանձնվեցին ազատամարտիկներին և ապրիլյան պատերազմին մասնակցած դպրոցի սաներին: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 181+
181+

Նմանատիպ նյութեր