211652_close_icon
views-count18452 դիտում article-date 19:21 06-05-2017

Երևանում 23-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 77-ամյա հետիոտնին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գևորգ Խանաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մասիսի 4-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 23-ամյա Վարդան Բոբոխյանը իր վարած BMW մակնիշի 88 PP 001 համարանիշի ավտոմեքենայով Ավան Բաբաջանյան փողոցի 146 Ա հասցեի դիմաց BMW-ով վրաերթի է ենթարկել Երևանի բնակչուհի, 77-ամյա Մարուսիա Աֆային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր