211652_close_icon
views-count2829 դիտում article-date 17:14 06-05-2017

Սիրիայի անվտանգության գոտիներում առաջին խախտումներն են արձանագրվել

Սիրիայում անվտանգության գոտիներում արդեն իսկ արձանագրվել են ոչ մեծ խախտումներ։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է Սիրիայում օպերատիվ շտաբի աղբյուրը։ Ըստ պայմանավորվածության, որը ձեռք է բերվել Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման հարցով միջազգային հանդիպմանը, մայիսի 6-ից ուժի մեջ է մտել անվտանգության 4 գոտիների մասին համաձայնագիրը, ըստ որի՝ պետք է դադարեցվեն ցանկացած տեսակի բախումներ կառավարական ուժերի և զինված խմբավորումների միջև։ «Ընդհանուր առմամբ խաղաղությունը պահպանվում է, սակայն որոշակի հատվածներում հնչում են կրակոցներ և բախումներ են տեղի ունենում»,-նշել է աղբյուրը։ Հիշեցնենք, որ Աստանայում մայիսի 3-4-ը կայացած բանակցություններին մասնակցել են 3 երաշխավոր երկրներ՝ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, ինչպես նաև ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, սիրիական կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչներ։ Արդյունքում ստորագրվել է անվտանգության 4 գոտիների մասին համաձայնագիրը։

Նմանատիպ նյութեր