211652_close_icon
views-count8351 դիտում article-date 14:07 06-05-2017

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում է

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Ալեքսանյանը մեկնարկեց որակավորման փուլից, որտեղ հաղթեց լիտվացի Վիլիուս Լաուրինաիտիսին, ապա սերբ Միխեիլ Կաջայային: Քառորդ եզրափակչում Արթուրը կմրցի Նովեգիայի ներկայացուցիչ Ֆելիքս Բալդաուֆի հետ: Գերծանր քաշային Վաչիկ Եղիազարյանն առաջին գոտեմարտում հաղթեց Նիկոլաոս Լեոնին (Հունաստան), սակայն քառորդ եզրափակչում պարտվեց Բալինտ Լամին (Հունգարիա): 59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց Տալեհ Մամադովին (Ադրբեջան), իսկ 66 կգ Կարեն Ասլանյանը` Աթական Յուկսելին (Թուրքիա):

Նմանատիպ նյութեր