211652_close_icon
views-count2895 դիտում article-date 14:20 06-05-2017

Ֆրանսիայում օրենք է ընդունվել, որը կարգելի չափազանց նիհար մոդելների մասնակցությամբ գովազդներն ու ցուցադրությունները

Ֆրանսիայում ուժի մեջ է մտել օրենքը, համաձայն որի՝ այսուհետ կագելվի չափազանց նիհար մոդելների մասնակցությամբ գովազդների ու այլ հոլովակների ցուցադրումը, հաղորդում է BBC-ն։ Ֆրանսիայի առողջապահության նախարար Մարիսոլ Տուրանի խոսքով՝ միջոցառումը նպատակաուղղված է ամենից առաջ երիտասարդ կանանց առողջությունը պահպանելուն։ Նոր օրենքով, որը 2 տարի առաջ հավանության էր արժանացել երկրի խորհրդարանի կողմից, աշխատանքի ընդունվելիս մոդելը պարտավոր կլինի իր առողջության մասին տեղեկանք ներկայացնել գործատուին, ներառյալ քաշը։ Օրենքը խախտելու դեպքում գործատուն կտուգանվի մինչև 75 հազար եվրոյով կամ մինչև 6 ամիս ազատազրկմամբ։

Նմանատիպ նյութեր