211652_close_icon
views-count2331 դիտում article-date 13:54 06-05-2017

ԱՄՆ-ն ու Վրաստանը խորացնում են ռազմավարական համագործակցությունը. Վրաստանի վարչապետը կմեկնի Վաշինգտոն

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մայիսի 8-ին պաշտոնական երօրյա այցով կմեկնի ԱՄՆ։ Վերջինիս հրավիրել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, հաղորդում է Tass-ը։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Կվիրիկաշվիլին Սպիտակ Տանը կհանդիպի Մայքլ Փենսի հետ, իսկ Պետդեպում նրան կընդունի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը։ Նշենք, որ ԱՄՆ-ն ու Վրաստանը 1992 թվականից համագործակցում են քաղաքականության, տնտեսության, առևտրի, իսկ 1990-ականներից՝ պաշտպանության ու անվտանգության ոլորտներում։ 2009 թվականի հունվարին Վաշինգտոնում պաշտոնապես ձևակերպվեց երկու երկրների ռազմավարական գործընկերության խարտիան։ Այ տարվա փետրվարին Մյունխենում կայացավ Կվիրիկաշվիլիի և Փենսի երկկողմ հանդիպումը, որի ժամանակ պայմանավորվծություն ձեռք բերվեց ռազմավարական երկկողմ համագործակցությունը խորացնելու մասին։

Նմանատիպ նյութեր