211652_close_icon
views-count49304 դիտում article-date 18:35 05-05-2017

Էջմիածնում Զորավար Անդրանիկի անվան դպրոցում բացվեց իսկական Հայի, քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված, կապիտան Հովսեփ Կիրակոսյանի անվան դասասենյակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 5-ին, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Զորավար Անդրանիկի անվան համար 12 հիմնական դպրոցում բացվեց քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված, կապիտան Հովսեփ Կիրակոսյանի անվան դասասենյակ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացմանը ներկա էին հերոսի ընտանիքի անդամները, հասակակից ու մարտական ընկերները, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ինչպես նաև հյուրեր հանրապետության տարբեր մարզերից, Արցախի Հանրապետությունից: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև տոնական հանդես, որի ժամանակ դպրոցի սաները կենդանի կատարմամբ հնչեցրեցին հայրենասիրական երգեր: Հուզիչ էր այն պահը, երբ երեխաները ասմունքելիս լաց էին լինում, սակայն ներկա գտնվողները ասում էին. «Այդ արցունքները հաղթանակի ու հպարտության արցունքներ են: Այն հաղթանակի, որը կերտել են մեր բազմաթիվ առյուծ հերոսներ՝ արցախյան պատերազմից սկսած, մինչև մեր օրրեը: Այդ հերոսների էր նաև Հովսեփ Կիրակոսյանը, ով իր կյանքը հերոսաբար զոհելով՝ փրկել էր 25 զիվոր: Մենք հպարտանում ենք, որ այսուհետ այն լսարանում ենք ուսում առնելու, որը կրելու է հերոսի անունը: Հովսեփի նմաններին մենք կյանքում բացակա չենք դնի»: Բացմանը ներկա էին Ապագա համայնքի ղեկավար Արտաշես Բարսեղյանը, Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ՝ Գայանե Սայադյան և այլ հյուրեր: Դասասենյակը ձևավորվել ու կահավորվել է Թովմաս Խաչատրյանի նախաձեռնությամբ և Գրիգոր Ամիրխանյանի հովանավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 195+
195+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր