211652_close_icon
views-count158089 դիտում article-date 16:46 05-05-2017

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Օջախ» ռեստորանի մոտ բախվել են Mercedes-ն ու Нива-ն. Нива-ն հայտնվել է «Փարավոն» ռեստորանային համալիրի պարսպին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Բալահովիտ ավտոճանապարհի «Օջախ» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են ВАЗ 2121 մակնիշի 38 AA 383 համարանիշի և Mercedes մակնիշի 90 VP 600 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Нива-ն էլ մասամբ հատնվել է «Փարավոն» ռեստորանային համալիրի բետոնե պարսպի վրա։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Էդգար Բալոյանի, Սոս Սեդրակյանի և Հուսիկ Կարապետյանի գլխավորությամբ, ովքեր այս պահին վթարի վայրում տեղազննություն են կատարում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ *** 06/05/2017 10։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ճանապարհային ոստիկանությունն ու Կոտայքի քննչական բաժինը պարզել են՝ Нива-ն վարել է Երևան քաղաքի Տիգրան մեծի պողոտայի 10 շենքի բնակիչ՝ 25-ամյա Արթուր Ապերջանյանը, հիվանդանոց են տեղափոխվել Ա. Ապերջանյանը, նրա ուղևորներ՝ Հրազդան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Գոռ Խաչատրյանը, Սևան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արա Գրիգորյանը, իսկ տեղում բժշկական օգնություն է ստացել Mercedes-ի վարորդ՝ Երևան քաղաքի Ուլնեցի փողոցի բնակիչ՝ 27-ամյա Սահակ Զադոյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր