211652_close_icon
views-count5034 դիտում article-date 19:47 05-05-2017

Նյու Յորքում բացվել է արվեստի և հնաոճ իրերի տոնավաճառ

Եվրոպայում անցկացվող արվեստի գործերի և հնաոճ իրերի տոնավաճառը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ: Աշխարհի ամենահեղինակավոր արվեստի ցուցահանդեսում, որը բացվել է հինգշաբթի` Նյու Յորքում, ներկայացվել են լավագույն փորձագետների և կոլեկտորների արվեստի, կահույքի և զարդերի շուրջ 100 ցուցանմուշներ: Այս մասին հայտնում է TACC-ը: Արվեստի տոնավաճառի բացման առաջին օրը, որը կտևի մինչև մայիսի 8-ը, կմասնակցեն ավելի քան երկու հազար հյուրեր, այդ թվում` հայտնի դիզայներներ, դերասաններ ու հաղորդավարներ: Այսպիսի ցուցահանդես Միացյալ Նահանգներում երկրորդ անգամ է կազմակերպվում: Առաջինը տեղի է ունեցել Նյու-Յորքում անցյալ աշնանը, սակայն փորձնական ձևով: Կազմակերպիչները նպատակ են ունեցել գրավել նոր սերնդի ուշադրությունը և սերմանել արվեստի հանդեպ հետաքրքրություն: Հիշեցնենք, որ 1975-ից Եվրոպական TEFAF ցուցահանդեսն ավանդաբար անցկացվում է Մաաստրիխտում և Նիդերլանդներում:

Նմանատիպ նյութեր