211652_close_icon
views-count10948 դիտում article-date 21:48 05-05-2017

Չինական C919 ինքնաթիռն առաջին անգամ թռիչք է կատարել

Չինական C919 ուղևորատար ինքնաթիռն առաջին անգամ օդ է բարձրացել Շանհայի «Պուդուն» օդանավակայանից մայիսի 5-ին և հաջողությամբ վայրէջք կատարել: Այն օդում է մնացել մոտ կես ժամ` 3 հազար մետր բարձրության վրա: Այս մասին հայտնում է TACC-ը: Թռիչքից հետո անձնակազմն ու տեխնիկներն իրականացրել է մի շարք թեստեր` օդանավի առանցքային համակարգերը ստուգելու նպատակով: Առաջին թռիչքի ժամանակ C919-ին ուղեկցել է մի փոքրիկ ինքնաթիռ, որը վերահսկել է վերջինիս: C919-ում է եղել չինական ավիաընկերության անձնակազմի նախկին հրամանատար Ցայ Ցզյունը:

Նմանատիպ նյութեր