211652_close_icon
views-count1667 դիտում article-date 12:18 05-05-2017

Պենտագոնը խոստովանել է, որ իր օդուժը փլուզել է սիրիական մզկիթը և զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը խոստովանել է, որ այս տարվա մարտի 16-ին Սիրիայի Ալ-Ջիննա գյուղի մոտակայքում ամերիկյան ավիացիայի հարվածներից փլուզվել է նաև այնտեղ գտնվող մզկիթի մի մասը, որում եղել են մարդիկ։ Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։ Վերջինիս տվյալներով՝ դա է հաստատել հետաքննությունը, որն անցկացրել է հենց Պենտագոնը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի պաշտպանության գերատեսչությունում հայտարարել էին, որ հարվածներն ուղղված են եղել Իդլիբ նահանգում տեղակայված ահաբեկիչների դիրքերին, սակայն հարվածների հետևանքով զոհվել էր նաև շուրջ 40 տասնյակի խաղաղ բնակիչ։

Նմանատիպ նյութեր