211652_close_icon
views-count17400 դիտում article-date 20:50 04-05-2017

350 ձիաուժ հզորությամբ Lada Vesta-ն փորձարկումներ է անցնում կայանալիք ավտոմրցավազքից առաջ

Այս տարի Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող ավտոմրցավազքին կմասնակցի 350 ձիաուժ հզորությամբ Lada Vesta-ն, որը համապատասխանում է TCR International Series-ի պահանջներին: Սպորտային ավտոմեքենան փորձարկումներ է անցել «АвтоВАЗа»-ի մրցուղում, որը գտնվում է Սամարայի շրջանի Սոսնովկա գյուղում: Առջևի քարշակով ավտոմեքենան հագեցած է 2,0 լ ծավալով շարժիչով, որը 350 ձիաուժ հզորություն է ապահովում: Lada Vesta-ն կմասնակցի ավտոմրցավազքին, որը տեղի է ունենալու առաջիկա հանգստյան օրերին, իսկ մեքենան կվարի ավտոսպորտի 14-ակի չեմպիոն Կիրիլ Լադիգինը: Ավտոմրցավազքը կկայանա Չեչնիայում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր