211652_close_icon
views-count3684 դիտում article-date 17:07 04-05-2017

Սկանդալ Աստանայում կայացած բանակցությունների ժամանակ. Սիրիական ընդդիմության պատվիրակության կազմը հեռացել է նիստից

Ղազախստանի մայրաքաղաքում ընթացող բանակցությունների ժամանակ սիրիական զինված ընդդիմության մի մասը վիճելով հեռացել է նիստից: Այս մասին հայտնում է TACC-ը: Երաշխավոր երկրների միջև Սիրիայում կայուն գոտիների ստեղծման մասին հրադադարի հուշագրի ստերագրման ժամանակ սիրիական ընդդիմության ներկայացուցիչներից մեկը սկսել է բղավել, թե Իրանը հանցագործ է և տեղ չունի երաշխավորների ցանկում: Սակայն Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի պատվիրակության ներկայացուցիչներն ուշադրություն չեն դարձրել այս դեմարշին և ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի ներկայությամբ ավարտել են փաստաթղթի ստորագրման արարողությունը, որն ուղեկցվել է ծափահարություններով:

Նմանատիպ նյութեր