211652_close_icon
views-count5735 դիտում article-date 16:33 04-05-2017

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ Գրիգոր Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող ըմբիշներ, 61 կգ քաշային Վլադիմիր Ֆրանգուլյանը եւ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար: Ֆրանգուլյանի մրցակիցը կլինի թուրք Աբդի Զուռնաչին, իսկ Գրիգորյանինը` հույն Կիրիլիոս Բինենմպաումը: Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում հաղթեց սլովակ Միկոլա Բոլոտնյուկին, քառորդ եզրափակչում` բուլղարացի Դիմիտար Իվանովին, սակայն կիսաեզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ահմեդ Չակաեւին: Գրիգորյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ հաղթեց Ամիրխան Վիսալիմովին (Ավստրիա), այնուհետեւ առավելության հասավ Անդրեյ Սոկալսկու (Լեհաստան), հետո Ավթանդիլ Կենչաձեի (Վրաստան) նկատմամբ: Հայ ըմբիշը կիսաեզրափակչում զիջեց Սոներ Դեմիրտասին (Թուրքիա):

Նմանատիպ նյութեր