211652_close_icon
views-count6557 դիտում article-date 19:49 04-05-2017

Nokia-ն 2018-ին կկրճատի 200 աշխատատեղ

Nokia-ն նախատեսում է 2018-ին Ֆինլանդիայում կրճատել մոտ 200 աշխատատեղ: Սա վերաբերում է ոչ միայն գլխամասային գրասենյակին, որը կկրճատվի երկու երրորդով, այլև Օուլուին և Տամպերեին: Այս մասին հայտնում է TACC-ը: Ավելի վաղ Nokia-ն հայտարարել էր, որ այդ կերպ նախատեսում է տարեկան 1,2 միլիարդ եվրո խնայել: Ընկերությունը նշել է, որ ձեռնարկված միջոցառումները «բարդ են, բայց անհրաժեշտ քայլ են»: Մայիսի 11-ին կսկսվեն բանակցություններ, որի արդյունքում պարզ կդառնա, թե ով կկորցնի աշխատանքը: Մնացած կրջատումները կիրականացվեն մինչև տարվա վերջ: Այժմ Ֆինլանդիայում Nokia-ի աշխատակիցների թիվը հասնում, է 6500-ի: 2016-ին նույնպես եղել են կրճատումներ, որոնց հետևանքով 960 մարդ կորցրել է աշխատանքը:

Նմանատիպ նյութեր