211652_close_icon
views-count3298 դիտում article-date 16:10 04-05-2017

Ռուսաստանն ու Թուրքիան ազատ առևտրի մասին պայմանագիր կկնքեն

Ակարան մտադիր է, որքան հնարավոր է, շուտ ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել Մոսկվայի հետ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, հաղորդում է Ria Novosti-ն։ «Երեկվա հաջող բանակցություններից հետո սկսվել է Ռուսաստանի հետ նոր գործընկերություն։ Այժմ մենք կարագացնենք Թուրքիայի ու Եվրասիական տնտեսական միության հետ հետ հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Թուրքիայի և Ռուսաստանի միջև նշված պայմանագրի ստորագրումը»,-ասել է թուրք նախարարը։ Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեփեջ Էրդողանը Սոչիում կայացած հանդիպմանը պայմանավորվել են փոխադարձ առևտրի սահմանափակումները վերացնելու շուրջ։ Արդյունքում՝ ՌԴ-ն թույլատրել է թուրքական սոխի ներկրումը, իսկ Թուրքիան՝ ցորենի։

Նմանատիպ նյութեր